ՍՈՃԻ

Ընդհանուր նկարագիրը

Pinus ցեղի բոլոր տեսակները միատուն ծառեր են, հազվադեպ հանդես են գալիս որպես թուփ: Փոշոտումը կատարվում է վաղ գարնանը, սերմերը հասունանում են երկրորդ տարվա աշնանը, որոնք կոներից թափվում են երրորդ տարվա գարնանը:

  Սոճու տեսակների մեծ մասը հանդես են գալիս որպես էդիֆիկատորներ /բուսածածկում բուսատեսակների խումբ, որը բնորոշում է նրա կառուցվածքը և որոշ չափով կազմը/` կազմակերպում են մաքուր կամ խառը ծառուտներ: Դրանցից շատերն ունեն տարածվածության ընդարձակ արեալ: Սոճիների մեծ մասը ցրտադիմացկուն է, որի շնորհիվ աճում են ծայր հյուսիսում և բարձրադիր լեռնալանջերին: Շատերը չորադիմացկուն են, լուսասեր, հողի նկատմամբ քիչ պահանջկոտ, հեշտությամբ բազմանում են սերմերով, որի շնորհիվ օգտագործվում են ամենատարբեր անտառային մշակույթներում:

 Սոճի կովկասյան / ելունդավոր, Սոսնովսկու/ - Pinus hamata D. Sosn.

 Կովկասյան սոճին առաջին մեծության ծառ է` մինչև 25-40մ բարձրությամբ և 50 սմ բնի տրամագծով: Տարածված է Մեծ Կովկասի գրեթե բոլոր լեռնալանջերին և Փոքր Կովկասի հյուսիսային կողմնադրություններում: Չի հանդիպում Հայաստանի Հարավային շրջանում, Նախիջևանում և Թալիշում

Կովկասյան սոճին Հայաստանում աճող ամենալուսասեր և չորադիմացկուն ծառատեսակներից է: Պահանջկոտ չէ հողի նկատմամբ, կարող է աճել ամենաաղքատ հողերումԲարձր լուսասիրության պատճառով նույնիսկ 0.4 կցվածության դեպքում նրա բների մեծ մասը մաքրվում է ճյուղերից: Սոճին կազմակերպում է ուղիղ, ցածր շեղությամբ  բներ և բարձր է գնահատվում որպես շինափայտ:սովորական սոճու տարածման հարավային սահմանը, քանի որ մորֆոլոգիական հատկանիշներով շատ մոտ է նրան:

 Տարածման արեալը

 Հայաստանում բնականորեն աճում է Լոռու /Ստեփանավան, Գուգարք, Թումանյան/, Տավուշի /Իջևան, Շամշադին / մարզերում: Սոճու ամենամեծ ծառուտը գտնվում է Ստեփանավանի տարածաշրջանի Գյուլագարակի շրջակայքում` շուրջ 70 հա տարածությամբ:

Կովկասյան սոճին Հայաստանի հիմնական անտառկազմող ծառատեսակներից է, չնայած հաճարենու, կաղնու և բոխու համեմատությամբ զբաղեցնում է անհամեմատ փոքր տարածություն` ընդամենը 2800 հա, այդ թվում 2100-ը` անտառային մշակույթներ, 700-ը` միջահասակ և հասակավոր ծառուտներ:

Օգտակար հատկությունները 

 Սոճին բնամիջուկային ծառատեսակ է:

 Բնափայտը ներծծվելով խեժով դառնում է շատ ամուր և դիմացկուն սնկային հիվանդությունների նկատմամբ, որի շնորհիվ որպես բարձրորակ շինափայտ լայն կիրառություն ունի տնտեսության տարբեր ոլորտներում: Չափազանց արժեքավոր է նաև սոճու խեժանյութը կամ տերպենտինը, որից թորման միջոցով ստանում են սկիպիդար, իսկ նրա չոր մնացորդներից կանիֆոլ:

Բուժական նպատակով օգտագործվում են սոճու չբացված գարնանային բողբոջները, ասեղնատերևները, խեժը: Դրանցում պարունակվում են եթերայուղեր, օսլա, դաբաղանյութեր:Սոճու դեղամիջոցներն ունեն միզամուղ, ցավազրկող և հակաբորբոքիչ հատկություններ:Սոճու բողբոջների թուրմը օգտագործվում է բրոնխիտի, թոքաբորբի, ստամոքսի խոցի, երիկամային հիվանդությունների դեպքումՍոճենու ասեղնատերևների թուրմն օգտագործվում է կազդուրիչ լոգանքների համար: Այն հակաասթմատիկ միջոցների հիմնական բաղադրամասն է, օգտագործվում է քլորոֆիլային վիտամինացված քսուկներ պատրաստելու համար, որոնք օգտագործվում են այրվածքների դեպքում, մաշկային տարբեր հիվանդությունների և ուռուցքների բուժման համար:Ժողովրդական բժշկության մեջ սոճենու բողբոջների սպիրտային թուրմը օգտագործվում է տուբերկուլյոզի բուժման համար:

Ընդհանուր առմամբ, Կովկասյան սոճին մեր հանրապետության համար հեռանկարային ծառատեսակ է` ինչպես անտառային մշակույթներում օգտագործելու, այնպես էլ կանաչ շինարարության մեջ ներդնելու համար: