Հայաստանի Հանրապետությունը լեռնային սակավանտառ երկիր է, որի անտառային ֆոնդն ըստ 1993թ-ին կատարված հաշվառման արդյունքների կազմում է շուրջ 460հազ. հա, որից անտառածածկ է 334.1հազ. հա կամ տարածքի ընդամենը 10-11%-ը:
Բնակչության 1 շնչի հաշվով անտառածածկ տարածքը կազմում է ընդամենը 0.1հա:Հանրապետության անտառածածկ տարածքի ընդամենը 8%-ն է ասեղնատերևավոր /սոճի, գիհի/` 26.1հազ. հա, մնացած 308հազ. հա կազմում են լայնատերև սաղարթավոր տեսակները` կաղնին, հաճարենին, բոխին` իրենց ուղեկցող երկրորդական ծառատեսակներով: